Logo

Մբապեն ակնկալում է «Ռեալի» ճնշումը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.07.2021ՍՊՈՐՏ
ակնկալում է Ռեալի ճնշումը - Մբապեն ակնկալում է «Ռեալի» ճնշումը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»՝ հաղորդում է AS-ը:

Կիլիանն ակնկալում է Մադրիդի «Ռեալի» գործուն քայլերը: Ֆրանսիացին հույս ունի, որ «Ռեալը» ճնշում կգործադրի ՊՍԺ-ի վրա ու տրանսֆերի հարցում կհասնի ցանկալի արդյունքի:

Հիշեցնենք՝ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017 թվականից: Մինչև այդ նա պաշտպանում էր «Մոնակոյի» գույները:

2020-21 մրցաշրջանում Մբապեն ընդհանուր անցկացրել է 47 խաղ՝ դառնալով 42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: ԵՎՐՈ 2020-ում Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պայքարից դուրս մնաց՝ պարտվելով Շվեյցարիայի ընտրանուն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին առաջարկել այնպիսի պայմանագիր, որ ֆրանսիացին վաստակի այնքան, որքան Նեյմարը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Նեյմարի զուտ աշխատավարձի չափը ՊՍԺ-ում կազմում է տարեկան 30 մլն եվրո(առանց հավելավճարների):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա