Logo

Մբապեն անդրադարձել է «Ռեալ» չկայացած տրանսֆերին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.12.2021ՍՊՈՐՏ
Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանին մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները հաստատել էին, որ երիտասարդ հարձակվողը ցանկանում է համալրել «Արքայական ակումբի» շարքը: Գործարքը, սակայն, չկայացավ, քանի որ թիմերը համաձայնության չհասան:

«Հեշտ հարց չէ, բայց ամեն դեպքում ես խաղալու եմ թոփ ակումբում: Մարդիկ ինձ հարցնում էին՝ արդյոք չկայացած գործարքը հիասթափեցրե՞լ է ինձ: Կարող եմ ասել՝ սկզբում՝ այո՛:

Ամեն դեպքում այնպես չէ, որ ես հիմա 3-րդ դիվիզիոնում եմ խաղում»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է Կիլիան Մբապեի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա