Logo

Մբապեն արդեն այսօր կարող է հայտնել, որ մնում է ՊՍԺ-ում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:38 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիլիան Մբապեն մնում է ՊՍԺ-ում և կհրաժարվի «Ռեալ» տեղափոխությունից՝ հաղորդում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:

Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆրանսիացին որոշել է երկարաձգել փարիզցիների հետ գործող պայմանագրի ժամկետը։

Այս պահին միայն պաշտոնական հաստատումն է պակասում։ Կիլիանն իր որոշումը կարող է հայտնել արդեն այսօր՝ Լիգա 1-ի 38-րդ տուրում «Մեցի» դեմ կայանալիք խաղից հետո։

«Ռեալ» տեղափոխվելուց հրաժարվելը, որի հետ նախնական պայմանավորվածություն ուներ, պայմանավորված է ոչ միայն ֆինանսական հարցերով, այլև նրանով, որ ֆուտբոլիստի՝ ՊՍԺ-ում ելույթների շարունակությամբ հետաքրքրված են նրա ընտանիքի անդամներն ու այն մարդիկ, որոնք ժամանակին ֆրանսիացուն «Մոնակոյից» ՊՍԺ են տեղափոխել։

RMC Sport-ը նույնպես գրում է, որ Մբապեն որոշել է չփոխել ակումբային գրանցումը և 3 տարվա պայմանագիր կկնքի։

Ավելի վաղ ֆուտբոլիստի մայրը հայտարարել էր. «Մենք «Ռեալի» ու ՊՍԺ-ի հետ համաձայնություն ունենք: Առաջարկի պայմանները գրեթե հավասար են։ Կիլիանը պետք է ընտրություն կատարի»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա