Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն 3-2 հաշվով հաղթել է «Լայպցիգին»:
ՊՍԺ-ի օգտին այս խաղում նշանակվել է երկու 11-մետրանոց: Առաջինի ժամանակ գնդակին մոտեցել է Լիոնել Մեսին՝ դիպուկ հարված կատարելով, իսկ երկրորդի ժամանակ Կիլիան Մբապեն շեղ է հարվածել: Ֆրանսիացին բացատրել է, թե ինչու է Մեսիին խնդրել, որ նա իրացնի առաջին 11-մետրանոցը:
«Մեսիին խնդրեցի, որ նա իրացնի առաջին 11-մետրանոցը. այո՛, սա նորմալ է, հարգանքի նշան է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ու մեզ համար մեծ պատիվ է նրա հետ խաղալը: Ես սա միշտ ասել եմ: Երկրորդ 11-մետրանոցի ժամանակ նա ասաց՝ «դու վերցրու»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մբապեի խոսքը: