Logo

Մբապեն բացատրել է՝ ինչու է Մեսիին խնդրել, որ նա իրացնի «Լայպցիգի» դեմ խաղի առաջին 11մ-ը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.10.2021ՍՊՈՐՏ
Մբապեն բացատրել է՝ ինչու է Մեսիին խնդրել որ նա իրացնի Լայպցիգի դեմ խաղի առաջին 11մ ը - Մբապեն բացատրել է՝ ինչու է Մեսիին խնդրել, որ նա իրացնի «Լայպցիգի» դեմ խաղի առաջին 11մ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն 3-2 հաշվով հաղթել է «Լայպցիգին»:

ՊՍԺ-ի օգտին այս խաղում նշանակվել է երկու 11-մետրանոց: Առաջինի ժամանակ գնդակին մոտեցել է Լիոնել Մեսին՝ դիպուկ հարված կատարելով, իսկ երկրորդի ժամանակ Կիլիան Մբապեն շեղ է հարվածել: Ֆրանսիացին բացատրել է, թե ինչու է Մեսիին խնդրել, որ նա իրացնի առաջին 11-մետրանոցը:

«Մեսիին խնդրեցի, որ նա իրացնի առաջին 11-մետրանոցը. այո՛, սա նորմալ է, հարգանքի նշան է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ու մեզ համար մեծ պատիվ է նրա հետ խաղալը: Ես սա միշտ ասել եմ: Երկրորդ 11-մետրանոցի ժամանակ նա ասաց՝ «դու վերցրու»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մբապեի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա