Logo

Մբապե. «Կարծում եմ՝ ես այդ ռեկորդը կգերազանցեմ ավելի շուտ, քան դուք կարծում եք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Կիլիան Մբապե-լավագույն ռմբարկու

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ազգային թիմի կազմում գոլերի քանակով ընտրանու պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրիի ցուցանիշը հնարավոր գերազանցելու մասին:

«Ես ցանկանում եմ գերազանցել նրա ռեկորդը: Ես միշտ ցանկացել եմ լինել լավագույնը ակումբի և հավաքականի կազմում, ինձ շատ աշխատանք է սպասվում:

Առայժմ ոչ ոք չի գերազանցել Թիերիի ռեկորդը, բայց ես ենթադրում եմ, որ ես դա կանեմ ավելի շուտ, քան դուք կարծում եք»,- Մբապեի խոսքն է մեջբերում է RMC Sport-ը:

Անրին 51 գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում երիտասարդ հարձակվողը մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում նա 2018 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում՝ մրցաշարի վճռորոշ խաղում գրավելով խորվաթների դարպասը:

Մբապեն դարի ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի հավաքականում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա