Logo

Մբապեն չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

14:33 / 31.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 2024 թվականի ամռանը կարող է անվճար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է AS-ը։

Ֆրանսիայի հավաքականի ավագի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024-ի հունիս։ 24-ամյա ֆուտբոլիստն ունի համաձայնագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը և 2024-ի ամռանը կդառնա ազատ գործակալ։

Ֆրանսիացի հարձակվողը 2017-ի ամռանը «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ Transfermarkt-ի՝ Մբապեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, տրանսֆերային արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա