Logo

Մբապեն հայտնեց իր որոշումը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:54 / 21.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի ելույթները փարիզյան ակումբի կազմում՝ հայտնում է ֆրանսիական թիմի պաշտոնական կայքը:

Աշխարհի չեմպիոնը և ՊՍԺ-ն պայմանավորվել են գործակցությունը ևս 3 տարով շարունակելու շուրջ (մինչև 2025 թվականի հունիսի 30-ը): 

Ըստ մի շարք աղբյուրների՝ Մբապեն նախնական համաձայնության էր հասել «Ռեալի» հետ, սակայն վերջին պահին փոխել է որոշումը: 

Տեղեկություն կար, որ ֆուտբոլիստի մայրն «Արքայական ակումբի» հետ համաձայնություն ձեռք բերելու տպավորություն էր ստեղծել, որպեսզի փարիզյան թիմն ստիպված լինի բավարարել իրենց ֆինանսական պահանջը:

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մբապեն անցկացրել է 45 խաղ՝ դառնալով 36 գոլի և 26 ասիստի հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա