Logo

L’Équipe. Մբապեն իր որոշումը կհայտնի կիրակի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
01:03 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիրակի օրը՝ Telefoot-ի հաղորդման եթերում, որը մեկնարկում է Փարիզի ժամանակով 23։00-ին (Երևանի ժամանակով 01։00-ին), կհայտնի իր մարզական ապագայի վերաբերյալ որոշումը՝ գրում է L’Équipe-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի հարձակվողը կասի, թե որ ակումբում է շարունակելու մարզական կարիերան:

Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իր որոշումը հայտնելու է նախքան Ֆրանսիայի հավաքականի ճամբարին միանալը։ Հաղորդվում էր նաև, որ «Ռեալը» տրանսֆերը կհաստատի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա