Logo

Մբապեն կարող է տեղափոխվել «Ռեալ» միայն երկու պայմանի դեպքում

20:37 / 10.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 2024 թվականին հրավիրել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է AS-ը:

«Ռեալը» չի փորձի 2023-ի ամռանը ձեռք բերել 24-ամյա ֆրանսիացուն, քանի որ դա կարող է շատ թանկ արժենալ: Այնուամենայնիվ, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ավարտին հասցնել տեղափոխությունը, եթե խաղացողի տրանսֆերային արժեքը դառնա շատ հասանելի:

Մբապեն կարող է տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք միայն երկու պայմանի դեպքում: Առաջինն այն է, որ պետք է լրացած լինի ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետը, իսկ երկրորդը՝ հարձակվողը պետք է խոստովանի, որ սխալ է վարվել «Ռեալի» հետ 2021 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 30 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա