Logo

Մբապեն վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:02 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մարզվել է ընդհանուր խմբի հետ՝ հաղորդում է L'Equipe-ը։

Ֆրանսիացի հարձակվողը ձախ ոտքի մկանային անհարմարությունների պատճառով դուրս էր մնացել ընդհանուր խմբից։ Նախօրեին Մբապեն բուժզննում է անցել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզցիները Կիլիան Մբապեին երկու տարվա պայմանագիր են առաջարկել՝ շատ շահավետ ֆինասական պայմաններով։

Հաղորդվում է, որ ֆրանսիացին ու իր ներկայացուցիչներն ակումբին ծանուցել են, որ հետագա համագործակցության մասին որոշումը չի կայացվի մինչև ամառ, քանի որ հարձակվողը ցանկանում է կենտրոնանալ ընթացիկ մրցաշրջանի խնդիրների վրա։

Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Իսպանիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա