Logo

Մբապեն մեկնաբանել է ՊՍժ-ի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:08 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՊՍժ-ի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը

«Շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը: Վստահ եմ՝ կկարողանամ աճել այս ակումբում, որը բոլոր հնարավորությունները տալիս է՝ ամենաբարձր մակարդակով ելույթ ունենալու համար:

Երջանիկ եմ, որ շարունակելու եմ խաղալ Ֆրանսիայում՝ այն երկրում, որտեղ ծնվել եմ և հաջողություններ եմ գրանցել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին վստահության, համբերության և ամեն ինչին ըմբռնումով մոտենալու համար:

Մտածում եմ ՊՍԺ-ի բոլոր երկրպագուների մասին, որոնց՝ հատկապես վերջին ամիսներին ցուցաբերած մեծ սերն անգնահատելի է: Վստահ եմ՝ միասին կընդունենք ամենաանհավանական մարտահրավերները»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մբապեն փարիզյան թիմի կազմում խաղում է 2018 թվականից:

 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա