Logo

Աղբյուր. Մբապեն նոր պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:54 / 05.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է շարունակել ելույթները Փարիզում:

Goal-ը, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնում է, որ ֆրանսիացի ռմբարկուն կարճաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ: Նշվում է, կողմերը պայմանավորվել են գործակցությունը շարունակել ևս 2 տարով. Կիլիանի աշխատավարձը կազմելու է տարեկան 50 մլն եվրո:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ 23-ամյա ռմբարկուն պայմանավորվածություն ունի «Արքայական ակումբի» հետ և ամռանը տեղափոխվելու է Մադրիդ:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում Մբապեն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 23 ասիստի հեղինակ:

Թարմացված է (մայիսի 5, 23:19): Ռոմանոն անդրադարձել է Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ համաձայնության գալուն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա