Logo

Մբապեն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 22.07.2021ՍՊՈՐՏ
3123150 64018728 2560 1440 - Մբապեն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ՝ հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը, չնայած փարիզյան ակումբի ղեկավարության ու թիմի երկրպագուների ճնշումներին, մտադիր է չերկարաձգել պայմանագիրը ու հաջորդ տարի անվճար տեղափոխվել «Ռեալ»։

Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակին կարող է ազդեցություն ունենալ Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերը փարիզյան ակումբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա