Logo

Մբապեն՝ Բենզեմայի «սթորիի» մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
02:45 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» առաջատար, Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Կարիմ Բենզեմայի ինստագրամյան «սթորիին»:

«Այո՛, այո՛. ես տեսել եմ «Ռեալի» մի քանի խաղացողների գրառումները: Նման բաներ պատահում են, ասելիք չունեմ: 

Իհարկե, երբ միանամ Ֆրանսիայի հավաքականին, Կարիմին կբացատրեմ՝ ինչու եմ ՊՍԺ-ում մնալու որոշում կայացրել, քանի որ մենք հրաշալի հարաբերություններ ունենք»,- ասել է Մբապեն Marca-ի հետ բացառիկ հարցազրույցում:

Հիշեցնենք՝ Կիլիանի՝ ՊՍԺ-ում մնալու որոշման հրապարակվելուց հետո «Արքայական ակումբի» առաջատար Կարիմ Բենզեման հրապարակել էր հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրի լուսանկարը: Կարիմի հրապարակումը, ըստ Marca-ի, տողատակեր է պարունակում. լուսանկարում Թուփաքը սեղմում է դերասան Սթիվեն Բոլդուինի ձեռքը, սակայն ուշադրություն պետք է դարձնել հետին պլանին, որտեղ ռեփերի ընկերն է: Ըստ մի շարք վարկածների՝ հենց նա է դավաճանել Թուփաքին ու մասնակցություն ունեցել նրա սպանությանը: Իսպանական պարբերականը վստահ է, որ Բենզեման դավաճանված է զգում, և նման արձագանքը պատահական չէ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա