Logo

Մբապեի գործարքն արդեն անհավանական է թվում, մինչդեռ «Ռեալը» հաճելի անակնկալ էր պատրաստել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:07 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները թնդում են Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշման վերաբերյալ տեղեկություններով:

Եթե հավատանք տրանսֆերային անցուդարձին երևի թե ամենաքաջատեղյակ Ֆաբրիցիո Ռոմանոյին, ապա Մբապեի որոշումը վերջնական է. նա մնում է ՊՍԺ-ում, ինչի մասին արդեն հեռախոսով տեղեկացրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

«Կիլիան Մբապեն այսօր՝ կեսօրին, զանգահարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ իր որոշումն ուղղակի կերպով հայտնելու: Այն է՝ նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: Ամեն բան արված է և 100 տոկոսով հաստատված»,- գրում է Ռոմանոն:

Մինչդեռ «Ռեալն» անակնկալ էր պատրաստել...

Foot Mercato-ն հաղորդում է, որ «Արքայական ակումբը» պայմանագիր կնքելու առիթով հաճելի անակնկալ էր պատրաստել ֆրանսիացի գոլահարի համար: Թիմը Լուկա Մոդրիչի հետ համաձայնության էր եկել «10» համարի մարզազգեստը Կիլիան Մբապեին տալու վերաբերյալ: 

Նշվում է, որ խորվաթը մեծ ուրախությամբ է համաձայնել «Ռեալի» առաջարկին ու պատրաստ է եղել «10» համարը հանձնել թիմի աստղային նորեկին:

Հիշեցնենք՝ Կիլիան Մբապեի մայրն արաբական լրատվամիջոցներից մեկին նախօրեին հայտնել էր, որ «Ռեալի» ու ՊՍԺ-ի առաջարկների պայմանները գրեթե հավասար են. որոշում պետք է կայացնի միայն Մբապեն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա