Logo

Աղբյուր. Մբապեի մայրը ՊՍԺ-ի ղեկավարության հետ քննարկում է հնարավոր նոր պայմանագրի կետերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:37 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Kylian Mbappe - mother

Կիլիան Մբապեի մայրը ՊՍԺ-ի ղեկավարության հետ քննարկում է հնարավոր նոր պայմանագրի կետերը՝ հաղորդում է COPE-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կիլիանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղից (մայիսի 28) հետո կհայտարարի 23-ամյա ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության մասին: Մբապեի՝ փարիզյան ակումբի հետ համաձայնագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:

Կիլիանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 26 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա