Logo

Մբապեն դարի ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի հավաքականում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:47 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Կիլիան Մբապե-դարի ռեկորդ

Հարձակվող Կիլիան Մբապեն ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ հայտնում է Opta-ն։

Կիլիանը Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու դեմ ընկերական խաղում դուբլի հեղինակ է դարձել։

Մբապեն դարձել է ֆրանսիացի առաջին ֆուտբոլիստը, որը 21-րդ դարում 5 անընդմեջ խաղում մասնակցել է հավաքականի առնվազն 2 գոլի:

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում նա 2018 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում՝ մրցաշարի վճռորոշ խաղում գրավելով խորվաթների դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա