Logo

Հայտնի է՝ երբ Մբապեն կհայտնի իր որոշումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:03 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Մբապե-Ռեալ-ՊՍԺ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ մինչև մայիսի 28-ը կհայտարարի Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև ընտրության վերաբերյալ իր վերջնական որոշումը։ Ֆուտբոլիստը կհայտարարի իր ընտրության մասին Ֆրանսիայի հավաքականի մարզական ճամբարում՝ հայտնում է Goal-ը։

Բրիտանական հեղինակավոր պարբերականը հավելում է, որ Կիլիանը գործնականում կատարել է իր ընտրությունը: Ֆրանսիացու՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Հիշեցնենք՝ Մբապեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում նվաճել է Ֆրանսիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Լիգա 1-ի ավարտին մնացել է 1 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա