Logo

Մբապեն Պոչետինոյի ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ՊՍԺ-ի ղեկավարությանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:21 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Մաուրիսիո Պոչետինո-Կիլիան Մբապե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է մնալ թիմի ղեկին նաև հաջորդ մրցաշրջանում՝ հայտնում է L'Équipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությանն ասել է, որ Պոչետինոյին պետք է պահել թիմում: Ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունի արգենտինացի մասնագետի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբում մարզչական նշանակման և տրանսֆերային քաղաքականության հարցերում Մբապեն, ըստ նոր պայմանագրի, կարևոր դերակատարում կունենա:

L'Équipe-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ծրագրում է 2023 թվականի ամռանը գլխավոր մարզիչ նշանակել Պեպ Գվարդիոլային, որը կդառնա ազատ գործակալ, եթե մինչև այդ չերկարաձգի «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ժամկետը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա