Logo

McDonald's-ը հայտարարել է Ռուսաստանից վերջնական հեռանալու մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:37 / 16.05.2022Լրահոս
McDonald's-Russia

Ընկերությունը նախատեսում է իր ռեստորանները վաճառել տեղական կազմակերպությանը:

Ավելի քան երեք տասնամյակ Ռուսաստանում մնալուց հետո McDonald's-ը որոշել է լքել երկիրը։ 

«Սա բարդ խնդիր է, որն աննախադեպ է և ունի լուրջ հետևանքներ»,- գրել է ընկերության գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին ֆրանչայզներին ուղղված ուղերձում:

Ընկերությունը նշել է, որ Ռուսաստանում բիզնեսի հետագա գործունեությունն այլևս տեղին չէ և չի համապատասխանում ապրանքանիշի արժեքներին։

McDonald's-ը հույս ունի երկրում իր ամբողջ բիզնեսը վաճառել տեղացի գործարարներից մեկին: Նոր սեփականատերը չի կարողանա օգտագործել McDonald's-ի անունը, տարբերանշանը կամ բրենդը։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրը, գրում է, որ ռեստորանները նոր անվամբ կսկսեն աշխատել հունիսից՝ պահպանելով ոչ միայն անձնակազմը, այլև ճաշացանկը։
Մարտին ընկերությունը հայտարարեց, որ ժամանակավորապես կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում։ Նման հայտարարությամբ հանդես եկան նաև մի քանի այլ ցանցեր, այդ թվում՝ Starbucks-ը, KFC-ին և Pizza Hut-ը: McDonald's-ը հույս ուներ վերաբացվել, երբ երկրում իրավիճակը բարելավվի, բայց դա, հավանաբար, հիմա տեղի չի ունենա:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա