Logo

Մակգրեգորը կրկին ակնարկել է Ուսմանի հետ մենամարտելու ցանկության մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:07 / 07.04.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի 2 քաշային կարգերի նախկին չեմպիոն, հանրահայտ Կոնոր Մակգրեգորը կրկին ակնարկել է կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Կամարու Ուսմանի հետ մենամարտելու ցանկության մասին:

«UFC-ի եռակի չեմպիոն»,- գրել է իռլանդացին սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Մակգրեգորը վերջին մենամարտն անցկացրել է UFC 264 մրցաշարի ընթացքում և 1-ին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին: Այդ մենամարտում 33-ամյա Մակգրեգորը կոտրել է ոտքը: Ներկայումս The Notorious-ը վերականգնողական կուրս է անցնում:

Վերջին մենամարտում՝ UFC 268 մրցաշարի շրջանակում, 34-ամյա Ուսմանը մրցավարների միաձայն որոշմամբ շահել է Կոլբի Կովինգթոնի դեմ մարտն ու պահպանել կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա