Logo

«Մեծ պարոն». Մխիթարյանը դիմել է Մոուրինյոյին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:33 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-Մոուրինյո

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելուց հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ հրապարակում է կատարել սոցցանցերում՝ դիմելով թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Մխիթարյանը հրապարակել է Մոուրինյոյի հետ համատեղ լուսանկար՝ մակագրելով՝ «Մեծ պարոն»:

Հենրիխն ու Ժոզեն նվաճել են համատեղ 2-րդ եվրագավաթը: 2017 թվականին նրանք անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել էին Եվրոպա լիգայի գավաթը:

Ժոզեն ֆուտբոլի պատմության առաջին մարզիչն է, որը հաղթել է եվրագավաթային բոլոր 3 մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, Կոնֆերենցիաների լիգա):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա