Logo

Մեդալների 2 տարվա ծարավով. Ի՞նչ սպասել ծանրամարտի հավաքականից աշխարհի առաջնությունում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 05.11.2018Ծանրամարտ
Բացառիկ
big 1498464451 8148707 - Մեդալների 2 տարվա ծարավով. Ի՞նչ սպասել ծանրամարտի հավաքականից աշխարհի առաջնությունում

Երկիր մոլորակի ուժեղագույն ծանրորդներին այս անգամ հյուրընկալել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը: Արգելված խթանիչներին իրական պատերազմ հայտարարած մարզաձևն այս անգամ փոխել է քաշային կարգերը:

Մեկամյա պատիժ կրած Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս ստուգատեսին մասնակցում է 4 ծանրորդով: Նրանցից առաջինը հարթակ դուրս կգա 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը, Ռիո դե Ժանեյրոյում ստացած լրջագույն վնասվածքից հետո, թվում էր, դժվար թե կարողանա վերադառնալ հարթակ: Սակայն «պողպատե» կամք ունեցող Անդրանիկը ոչ միայն վերադառնում է, այլև հավակնում է մեդալի: Հիմնական մրցակիցները կլինեն 2 չինացիները՝ Դային Լին և հանրահռչակ Քսյայուն Լյուն: Առաջինն ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն ստիպել է իր մասին խոսել: Նա համարվում է քաշի հաղթողի հիմնական հավակնորդը: Իսկ Լյուն վտանգավոր է միշտ: Օլիմպիական չեմպիոնն արդեն վաղուց վետերան է, սակայն եթե կարողանա լավ մասնակցել հրում վարժությանը, ապա կարող է և հաղթել: Թեպետ վաղուց արդեն նրան խանգարում է ուսի քրոնիկ վնասվածքը: Անդրանիկ Կարապետյանին լրջագույն մրցակցություն կարող են ցույց տալ նաև կոլումբացի Յեյսոն Լոպեսը, եգիպտացի Յուսեֆ Ահմեդ Մոհամեդն ու ղազախստանցի Դենիս Ուլանովը: Մրցակցությունն անկասկած չափազանց թեժ կլինի, բայց Անդրանիկի մեդալային ելույթին մենք հավատում ենք:

Andranik Karapetyan - Մեդալների 2 տարվա ծարավով. Ի՞նչ սպասել ծանրամարտի հավաքականից աշխարհի առաջնությունում

89 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Հակոբ Մկրտչյանը: 21-ամյա ծանրորդը Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող է: Սակայն այդ տիտղոսը նվաճել է հիրավի հայկական համարվող 77 կգ քաշային կարգում: Հիմա նա 12 կգ ծանրացել է, հետևաբար ծանրացել են նաև բարձրացվող կիլոգրամները: Այս քաշային կարգում ուժեղ չինացիներ չկան: Դա նշանակում է, որ խնդիրը հեշտանում է: Սակայն կան Եգիպտոսը, Ռուսաստանը, Կոլումբիան և Ալբանիան ներկայացնող բավական ուժեղ ծանրորդներ: Հասկանալի է, որ Աշխարհի առաջնությունում մեդալներ ոչ ոք չի նվիրում, սակայն դրանց համար Հակոբը միանգամայն ի զորու է պայքարել:

Հայաստանի հավաքականի կազմը ծանրամարտի աշխարհի առաջնության համար և մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա