Logo

Մեդվեդևը բաց է թողել կրկին աշխարհի առաջին ռակետ դառնալու հնարավորությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:58 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը բաց է թողել կրկին աշխարհի առաջին ռակետ դառնալու հնարավորությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մայամիում ընթացող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 26-ամյա թենիսիստը զիջել է Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչին (8-րդ ռակետ): 

Հանդիպումը տևել է 2 ժամ 3 րոպե և ավարտվել 2 սեթում ( 7:6 (9:7), 6:3)

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին կարիերայում առաջին անգամ ռուս թենիսիստը գլխավորել էր ATP մենախաղի դասակարգման աղյուսակը՝ շրջանցելով Նովակ Ջոկովիչին:

Մարտի 21-ին Մեդվեդևը վերադարձել էր 2-րդ հորիզոնական, երբ Ինդիանա–Ուլեսում կայացած «Մասթերսի» երրորդ շրջանում պարտվել էր Գաել Մոմֆիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա