Logo

Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 05.08.2019ՄՇԱԿՈՒՅԹ
17406 - Մեգան Մարքլը նոր գիրք է գրում երեխաների համար

Մեգան Մարքլը որոշել է նոր գիրք գրել, որից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Մի քանի գաղափարների շուրջ մտածելուց հետո, դերասանուհին որոշել է, որ գիրքը, որը երեխաների համար է լինելու, պատմելու է կենդանիների մասին: Երեխաների մեջ սեր սերմանել կենդանիների հանդեպ. հենց սա է լինելու Մեգանի նոր գրքի հիմնական նպատակը:

Քանի որ Մեգանը շատ է սիրում կենդանիներին, ենթադրելի է, որ իր շներն էլ, որոնց Մեգանը վերցրել է կացարանից, կդառնան գրքի հերոսներ:

Մեգան Մարքլի նոր գիրքը առաջինը չէ, որ թագավորական ընտանիքի անդամները գրում են հատուկ երեխաների համար: 1980 թ.-ին արքայազն Չարլզը հրատարակել էր «The Old Man of Lоchnagar» գիրքը, իսկ Սառա Ֆերգյուսոնը երեխաների համար գրում էր դեռևս 1990-ականների վերջից:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա