Logo

ՊՍԺ-ի աստղային ֆուտբոլիստը ցանկանում է լքել թիմը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:00 / 29.06.2022ՍՊՈՐՏ
null

Նեյմարը ցանկանում է լքել ՊՍԺ-ն։ Հարձակվողը հարմարավետ չի զգում փարիզյան ակումբում և մտադիր է հեռանալ՝ հաղորդում է Le Parisien-ը։

ՊՍԺ-ն չի ցանկանում ընդդիմանալ բրազիլացու կամքին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի հոր հետ և հորդորել, որ բրազիլացու համար նոր ակումբ գտնեն։ Չնայած համագործակցությունը չշարունակելու կողմերի ցանկությանը՝ նրանք վստահ չեն, որ առաջիկայում կկարողանան իրականացնել տրանսֆերը։

Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 22 խաղի, որոնցում խփել է 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա