«Ալաշկերտը» հաջողությամբ հաղթահարեց 2021/22թթ. խաղարկության Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ սեփական հարկի տակ միայն լրացուցիչ ժամանակում առավելության հասնելով Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» նկատմամբ: Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ: Ուղեգրի նվաճմամբ Հայաստանի չեմպիոնը եվրագավաթներում իր համար նվազագույնը ևս 6 խաղի մասնակցություն ապահովեց (2-ական՝ Չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում):
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. «Ալաշկերտը» 7-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրագավաթների մրցաշարերում, 6-րդ անգամ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Եվ միայն եվրագավաթների նախորդ խաղարկությունում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ մրցեցին միմյանց հետ, «Ալաշկերտին» չհաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով մակեդոնական «Ռենովային»:
2. «Ալաշկերտը» 4-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Ալաշկերտցիներին 3-րդ անգամ հաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Նախկինում «Ալաշկերտը» նման հաջողության էր հասել 2016/17 և 2017/18թթ. խաղարկություններում, երբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ առավելության էր հասել միևնույն թիմի՝ Անդորրայի «Սանտա Կոլոմայի» նկատմամբ (2016/17թթ.՝ 0-0, 3-0, 2017/18թթ.՝ 1-0, 1-1):
Մեր ընտրանին
Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում միակ անհաջողությանն «Ալաշկերտը» մատնվել է 2018/19թթ. խաղարկությունում՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ երկու խաղերում էլ միևնույն 0-3 հաշվով զիջելով շոտլանդական «Սելթիկին»:
3. «Ալաշկերտից» ավելի հաճախ՝ 5 անգամ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարել է «Փյունիկը», որը 12 անգամ է հանդես եկել հեղինակավոր այդ մրցաշարում: Մեկ անգամ էլ հաջողության է հասել «Շիրակը»: Ընդհանուր առմամբ Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացրել են 9 ակումբներ, որոնցից «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Ցեմենտը», «Երևանը», «Արաքսը» և «Ուլիսը» հաջորդ փուլի ուղեգիր չեն կարողացել նվաճել:
4. Եվրագավաթներում «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում առաջին անգամ դիմակայության ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Թիմի անցկացրած նախորդ 24 հանդիպումներում ալաշկերտցիները հիմնական ժամանակում 8 հաղթանակ էին տոնել, 6-ն ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 10 պարտություն, խփել էին 24 գոլ, սեփական դարպասը բաց էին թողել 36 գնդակ:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո