Logo

Բռնցքամարտիկները վիճարկում են Հայաստանի չեմպիոնի կոչումը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:03 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Brncqamarti arajnutyun

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի և մրցաշրջանին նախապատրաստությունը կշարունակի Հայաստանի ազգային հավաքականը։

Հանրապետական ստուգատեսին ակնկալվում է ավելի քան 80 բռնցքամարտիկի մասնակցություն։ Երեկ տեղի են ունեցել մասնակիցների կշռման արարողությունն ու մրցաշարի վիճակահանությունը: ՀՀ առաջնությունն ավարտվելու է հունվարի 29-ին։

Դրան կհաջորդի փետրվարի 7-ից Ծաղկաձորում մեկնարկող ուսումնամարզական հավաքը, որի հիմնական նպատակը լինելու է մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավումը։ Փետրվարի 25-ից մարտի 9-ը տեղի կունենա ևս մեկ հավաք, որի ընթացքում շեշտը կդրվի արդեն կաշվե ձեռնոցի մեր վարպետների տակտիկատեխնիկական որակների հղկումը։ Այդպիսով՝ նրանք հետզհետե կներգրավվեն նոր մրցաշրջանում, որի առաջին կեսի գլխավոր մեկնարկը լինելու է մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։

Մինչև այդ՝ մարտի 11-24-ը, մեր բռնցքամարտիկները Խորվաթիայում կմասնակցեն մինչև 22 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա