Logo

Այսօրվանից հնարավոր է գնել Հայաստան – Իռլանդիա խաղի տոմսերը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:22 / 16.05.2022Հայկական ֆուտբոլ
Հայաստան - Իռլանդիա

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Ազգերի լիգայի հերթական խաղարկության Հայաստան - Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Նշվում է, որ տոմսերը կարելի է ձեռք բերել www.tickets.ffa.am կայքի միջոցով։

Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերի արժեքը 1000 դրամ է, արևելյան տրիբունայինը՝ 3 և 5 հազար, իսկ արևմտյան տրիբունայինը՝ 8 և 10 հազար դրամ։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։ Տոմսարկղերում դրանք հասանելի կլինեն մայիսի 26-ից։

Հայաստան – Իռլանդիա խաղը տեղի է ունենալու հունիսի 4-ին Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումն սկսվելու է 17:00-ին։

Մայիսի 20-ից էլ սկսվելու է հունիսի 14-ին նշանակված Հայաստան - Շոտլանդիա խաղի տոմսերի առցանց վաճառքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա