Logo

Մեկնարկում է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:35 / 26.06.2022Բռնցքամարտ
null

Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ից, «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 220 մարզիկ` հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Տղաների պայքարում մեդալներ կխաղարկվեն 16, իսկ աղջիկների մրցակցությունում՝ 4 քաշային կարգերում։ Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու պատանի բռնցքամարտիկների համար։

Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա