Logo

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:29 / 06.06.2022Շախմատ
null

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկի վաղամեռիկ հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը, որին կմասնակցեն 8 երկրների 100 շախմատիստներ: Ընդ որում ռուսաստանցի շախմատիստները հանդես կգան ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), որին հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ կստանան մրցաշարում լավագույն արդյունքի հասած 15 շախմատիստները, ինչպես նաև կանանց, վետերանների և պատանիների մեջ աչքի ընկածները: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2 և 1,5 մլն դրամ պարգևավճար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա