Logo

Մեկնարկում է վոլեյբոլի ՀՀ երիտասարդական առաջնությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:33 / 18.05.2022Վոլեյբոլ
վոլեյբոլի երիտասարդական առաջնություն

Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Խաչիկ Ասմարյանի անվան Հայաստանի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ առաջնության բացման արարողությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, ԲԿՄԱ-ի մարզասրահում։ Մասնակցության հայտ են ներկայացրել տղաների 7, աղջիկների 6 թիմ։

Աղջիկների մրցաշարում պայքարի են դուրս գալու Արցախի, Սիսիանի, Աշտարակի, Ավանի, ԽՄՕՄՄ-ի թիմերը և «Վան» ակումբը։ Տղաների առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել ԲԿՄԱ-ն, ՖԻՄԱ-ն, ԽՄՕՄՄ-ի, Նոր Նորքի, Գյումրիի, Արցախի և Սիսիանի թիմերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա