Logo

Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
50672339101 942f54d66b o 2 1 - Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՆՈԱ»

20 ապրիլի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

4 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-2

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Խաղացանկի քմահաճույքով «Ալաշկերտն» ու «Նոան» 3 խաղ անընդմեջ կմրցեն միմյանց հետ: Այս խաղից հետո ապրիլի 26-ին մրցակիցները մրցավեճի կբռնվեն առաջնության 21-րդ տուրի շրջանակում, իսկ 4 օր անց կկայանա գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:

VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում մրցակիցների ճանապարհները 3-րդ անգամ են հատվում: Ընդ որում, առաջին անգամ «Ալաշկերտն» ու «Նոան» մրցավեճի կբռնվեն կիսաեզրափակիչում: Գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2017/18թթ. խաղարկության քառորդ եզրափակիչում:

«Նոան», որ այն ժամանակ կրում էր «Արցախ» անվանումը, նոր էր կազմավորվել ու հանդես էր գալիս Առաջին խմբի առաջնությունում: «Ալաշկերտը» երկու հանդիպումներում էլ մեծ առավելության հասավ մրցակցի նկատմամբ (3-1, 6-0)՝ տոնելով գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Պատասխան խաղում Արթուր Եդիգարյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: Հետաքրքիր է, որ «Արցախի» կազմում միակ գոլը խփել էր Գրիգոր Աղեկյանը, որը ներկայումս «Ալաշկերտում» է:

Գավաթի հաջորդ խաղարկությունում մրցակիցները կրկին հանդիպեցին քառորդ եզրափակիչում: «Ալաշկերտը» կրկին երկու խաղերում էլ հաղթեց «Արցախին» (2-1, 1-0), որը նորամուտն էր նշել Բարձրագույն խմբում:

123544565 1088730471583083 4680338033800314832 n - Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

2․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» շատ վստահ է հանդես գալիս՝ հաղթելով անցկացրած 4 հանդիպումներում էլ: 1/8 եզրափակիչում ալաշկերտցիները պայքարից դուրս մղեցին «Շիրակին» (2-1, 1-0), իսկ հաջորդ փուլում առավելության հասան ԲԿՄԱ-ի նկատմամբ (4-0, 2-1): Այդ հանդիպումներում «Ալաշկերտից» առավել արդյունավետ է գործել Ալեքսանդր Գլիշիչը, որը 2 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

3․ Գործող գավաթակիր «Նոան» իր տիտղոսի պաշտպանությունը սկսել է քառորդ եզրափակիչից: Առաջին խաղում «Նոան» Պետրոս Ավետիսյանի և Էլիստանո Չիրո Մանգայի խփած գոլերի շնորհիվ հաղթեց «Ուրարտուին»: Պատասխան խաղում գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 2-2: Այդ խաղում դառնալով գոլի հեղինակ, Վլադիմիր Ազարովը Մաքսիմ Մայրովիչի հետ 3 գնդակով գլխավորեց գավաթի մրցաշարերում «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկը:

123310309 1088730521583078 8778172528524798595 n - Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

4․ «Ալաշկերտը» 9-րդ անգամ է մասնակցում գավաթի մրցաշարերին: Թիմը 5-րդ անգամ է հանդես գալու գավաթի կիսաեզրափակիչում: Ալաշկերտցիներին առայժմ 2 անգամ է հաջողվել հաղթահարել այդ փուլի արգելքը: 2017/18թթ. խաղարկությունում «Ալաշկերտը» գավաթի եզրափակիչի ուղեգիր է նվաճել՝ հաղթահարելով «Բանանցի» արգելքը (1-0, 1-0):

2018/19թթ. մրցաշարում ալաշկերտցիները պայքարից դուրս մղեցին «Արարատ-Արմենիային» (2-2, 0-0), իսկ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին»՝ առաջին անգամ դարձան Հայաստանի գավաթակիրներ:

5․ «Նոայի» համար գավաթի ընթացիկ խաղարկությունը 4-րդն է: Թիմը 2-րդ անգամ է կիսաեզրափակիչում հանդես գալու: Գավաթի նախորդ մրցաշարում «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ կիսաեզրափակիչում երկու խաղերում էլ հաղթելով «Ուրարտուին» (1-0, 2-1), եզրափակիչում 11մ հարվածաշարում հաղթել էր «Արարատ-Արմենիային» (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 5-5 էր) և նվաճել էր պատվավոր մրցանակը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Արթուր Եդիգարյան՝ 4 գոլ

«Նոայի» կազմում խաղին չի մասնակցի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում խաղադաշտից հեռացված Դենիս Դեդեչկոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա