Logo

Մենդեշը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուին բաց թողնի «Նապոլի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:15 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Գործակալ Ժորժե Մենդեշը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 37-ամյա ֆուտբոլիստին բաց թողնի նեապոլյան ակումբ։ Գործարքում կարող է ներառվել Վիկտոր Օսիմհենը, որը կարող է տեղափոխվել «Օլդ Տրաֆորդ»։

«Նապոլին» պատրաստ է 100 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը՝ չնայած նիգերիացի հարձակվողի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի վաճառվում։

Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի Ռոնալդուի աշխատավարձի մի մասը։ Կողմերը դեռ բանակցություններ չեն վարում և պաշտոնական առաջարկ չկա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա