Logo

«Մենք հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստով, չգիտեմ՝ որտեղից են շշուկներ առաջանում». Ռումենիգե

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 31.03.2021ՍՊՈՐՏ
rummenige - «Մենք հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստով, չգիտեմ՝ որտեղից են շշուկներ առաջանում». Ռումենիգե
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:17

-

-

«Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգենը հերքել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով հետաքրքրվելու մասին լուրերը:

«Հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստով, չգիտեմ՝ որտեղից են շշուկներ առաջանում: Կարող եմ միայն մեկ բան ասել. մենք այդ դիրքում համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ ունենք:

Լևանդովսկին մինչև 2023 թվականի ամառը գործող պայմանագիր ունի: Վստահ եմ՝ նրա բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ դա մեր վերջին պայմանագիրը չի լինի: Տեսեք, թե նա ինչպես է մարզվում և մտածում իր ֆիզիկական պատրաստության մասին»,- գերմանացու խոսքն է մեջբերում Bild-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին 35 գոլ է խփել, իսկ Հալանդը՝ 21:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա