Logo

«Մենք նույնպես ծիծաղեցինք նրա վրա». Բոնուչին՝ Իմոբիլեի մասնակցությամբ դրվագի մասին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.07.2021ՍՊՈՐՏ
Մենք նույնպես ծիծաղեցինք նրա վրա. Բոնուչին՝ Իմոբիլեի մասնակցությամբ դրվագի մասին տեսանյութ - «Մենք նույնպես ծիծաղեցինք նրա վրա». Բոնուչին՝ Իմոբիլեի մասնակցությամբ դրվագի մասին (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին անդրադարձել է բելգիացիների դեմ խաղին իր թիմակից Չիրո Իմոբիլեի մասնակցությամբ դրվագին:

Հիշեցնենք, որ Իմոբիլեն մրցակցի տուգանային հրապարակում Վերտոնգենի հետ բախումից հետո պառկել է խոտածածկին՝ գալարվելով այնպես, կարծես լուրջ վնասվածք է ստացել: Իտալիայի հավաքականի հարձակվողի գալարվելու ընթացքում նրա թիմակից Նիկոլո Բարելան գոլ է խփել: Երբ Իմոբիլեն նկատել է թիմակցի գոլը, անմիջապես ոտքի է կանգնել ու գնացել գոլը թիմակիցների հետ տոնելու: Իտալիայի հավաքականի հարձակվողի վարքագիծը համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել:

«Նա կոճն էր բռնել, իսկ հետո հաջողությունը թուլացրեց նրա ցավը: Չիրոն արդար տղա է, բայց նման բաներ խաղադաշտում պատահում են: Մենք նույնպես ծիծաղեցինք նրա վրա»,- Football Italia-ն մեջբերում է Բոնուչիի խոսքը:

Իմոբիլեի մասնակցությամբ դրվագը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա