VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆ
VivaroNews.am-ում շարունակվում են Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծի 1/4 եզրափակչի դիմակայությունները: Այս անգամ հարկավոր է ընտրություն կատարել Արթուր Պետրոսյանի և Հարություն Վարդանյանի գոլերի միջև:
Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմուն» 2-0 հաշվով առավելության է հասել «Ֆեյրենշեի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Մարիտիմուն» վաստակել է 20 միավոր և ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Վերոնշյալ հանդիպման 11-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը, բախվելով մրցակցի դարպասապահի հետ, գլխի հատվածում որոշակի արյունահոսություն է ունեցել, բայց «Մարիտիմուի» բժիշկները նրան համապատասխան օգնություն են ցույց տվել, և հայ ֆուտբոլիստը կարողացել է մինչև վերջ մասնակցել խաղին:
Manchester News Evening-ը գովեստի խոսքեր է շռայլել «Մանչեսթեր Յունայթեդի» հասցեին, որը վերջին հանդիպումներում դրական արդյունքների է հասնում: Կայքը մասնավորապես ընդգծել է 35-ամյա Զլատան Իբրահիմովիչի գերազանց մարզավիճակը և վստահեցրել, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինվելուց հետո Ժոզե Մոուրինյոյի թիմն ավելի վտանգավոր է դառնալու մրցակիցների համար: