Logo

Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Luis Enrique and Unai Simon 1200x900 1 - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը 1/8 եզրափակիչի արդյունքներով դարձել էր ԵՎՐՈ 2020-ի ամենակոպիտ սխալ թույլ տված ֆուտբոլիստը: Նա Խորվաթիայի ընտրանու դեմ մրցավեճում 0-0 հաշվի ժամանակ խաղընկեր Պեդրիի փոխանցումից հետո գնդակը կասեցնելու անհաջող փորձ էր ձեռնարկել, և այն հայտնվել էր դարպասում:

Իսպանացիները լրացուցիչ ժամանակում հաղթեցին ընդհանուր 5-3 հաշվով, իսկ Սիմոնը հանդիպման ընթացքում վերգտավ իրեն և դարձավ մի քանի տպավորիչ սեյվի հեղինակ: Նա արդեն քառորդ եզրափակիչում իր հիանալի ելույթի շնորհիվ թիմին հաջորդ փուլ դուրս բերեց՝ փրկելով մրցավեճի ընթացքում, ինչպես նաև հետ մղելով հետխաղյա 2 11-մետրանոց:

Այդ դարպասապահի՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունն այնքան ազդեցիկ էր Շվեյցարիայի հավաքականի խաղացողների համար, որ Վարգասը չորրորդ հարվածի ժամանակ վճռորոշ վրիպում թույլ տվեց, ու անգամ չեղավ Սիմոնի անմիջական միջամտության կարիքը:

Շատ երկրպագուներին մրցաշարի ընթացքում հետաքրքրել է՝ ինչո՞ւ է հիմնական կազմում խաղում Բիլբաոյի «Ատլետիկի» այդ 23-ամյա դարպասապահը, որին գրեթե չեն ճանաչում Իսպանիայի սահմաններից դուրս, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Դավիդ դե Խեան նստած է պահեստայինների նստարանին: Եկեք հասկանանք:

E5WnWhyVgAAN 8B - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Դե Խեան կորցրել է վստահությունը․ «Յունայթեդն» արդեն ցանկանում է ազատվել նրանից

Վիսենտե դել Բոսկեն 2014 թվականին աշխարհի առաջնության համար որպես հիմնական դարպասապահ ընտրեց վետերան Իկեր Կասիլյասին, ինչն այդքան էլ դուր չեկավ իսպանացի երկրպագուներին: Շատերին թվում էր՝ Մադրիդի «Ռեալի» լեգենդն արդեն այն չէ, իսկ հիմնական կազմում տեղ ստանալուն արժանացել էր 24-ամյա Դավիդ դե Խեան, որն այն ժամանակ փայլում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Դե Խեան հաջորդ մեծ մրցաշարին՝ ԵՎՐՈ 2016-ին, մեկնեց արդեն հիմնական դարպասապահի կարգավիճակում, բայց այդ ժամանակվա ընտրանին առանձնակի հաջողության չհասավ՝ 1/8 եզրափակիչում դուրս մնալով մրցաշարից:

Իսպանական դարպասապահական դպրոցը ոչ վաղ անցյալում աշխարհում լավագույններից մեկի համբավ ուներ, բայց Լուիս Էնրիկեն ԵՎՐՈ 2020-ի համար ստիպված էր ընտրություն կատարել ոչ լավագույն թեկնածուների միջև: «Կարմիր Ֆուրիայի» հայտացուցակում են Ունայ Սիմոնն «Ատլետիկից», Ռոբերտ Սանչեսը «Բրայթոնից» ու Դավիդ դե Խեան: Եվ դա անհանգստանալու իրական պատճառ է, քանի որ «Յունայթեդի» դարպասապահն արդեն որերորդ մրցաշրջանն է՝ հետընթաց է ապրում և չի ցուցադրում այն մակարդակը, որ նրանից սպասում են:

Իսպանիայում մեկ անգամ չէ, որ գրել են՝ դե Խեայի կարիերայում բեկումնային էր Ռուսաստանում կայացած աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Դավիդը ձախողեց մրցաշարն ու դարձավ միակ դարպասապահը, որ այդպես էլ ոչ մի սեյվի հեղինակ չդարձավ: Դե Խեան 1/8 եզրափակիչում ռուսների հետ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ոչ մի հարված հետ չմղեց, ինչը Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմին թույլ տվեց կերտել մրցաշարի պատմության ամենասենսացիոն հաղթանակներից մեկը:

15304772295471 - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Դե Խեան արդեն հաջորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի առաջատարը դարպասապահների շրջանում՝ գոլերի հանգեցրած սխալների քանակով (7), ու սկսվեցին լուրջ խոսակցություններ, որ իսպանացին կորցրել է նախկին խաղամակարդակը: Միաժամանակ անսպասելիորեն փայլատակեց «Շեֆիլդում» վարձավճարով ելույթ ունեցող երիտասարդ Դին Հենդերսոնը: Դե Խեան 2020/21թթ․ մրցաշրջանում ավելի հաճախ սկսեց իր տեղը զիջել անգլիացի գործընկերոջը, իսկ առաջնությունն ավարտեց հետ մղած 63% հարվածներով, ինչը լիգայի վատագույն ցուցանիշներից մեկն էր: Եզրափակիչ ակորդ դարձավ Եվրոպա լիգայում «Վիլյառեալի» դեմ եզրափակիչը, որում դե Խեան հետ չմղեց հետխաղյա 11-մետրանոց հարվածներից և ոչ մեկն ու չիրացրեց իր հարվածը՝ հերթական տիտղոսը նվիրելով Ունայ Էմերիին: Ավելի ուշ հաշվարկվեց, որ Դավիդը հետ չի մղել իր դարպասին կատարված վերջին 36 11-մետրանոց հարվածներից և ոչ մեկը:

Մեր ընտրանին.

Առաջին մրցաշրջանը չէ, որ դե Խեային բոլորն են քննադատում՝ սկսած շարքային երկրպագուներից մինչև «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներ:

«Դե Խեան արդեն այն չէ: Երբ մարզավիճակն անկում է ապրում 6 ամսվա ընթացքում, դա կարելի է ճգնաժամ անվանել, իսկ երբ դա շարունակվում է մի քանի տարի, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Սխալներ կարող են տեղի ունենալ, բայց դրանք վերջին ժամանակներս չափազանց հաճախ են գրանցվում»,- ասել է մանկունյական ակումբի նախկին ավագ Գարի Նևիլը: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը հետևյալն է ավելացրել․ «Ես ընդմիջմանը կապտակեի նրան: Նա ամենագերագնահատված դարպասապահն է, որ տեսել եմ վերջին տարիների ընթացքում»:

Դե Խեայի խնդիրը թույլ տված սխալներն են: Դավիդը, թվում է, կորցրել է վստահությունը: Օրինակ՝ նա անցյալում անսխալ էր հասկանում՝ ինչպիսի դրվագներում է հարկավոր գրոհները սկսել ձեռքի ցածրից նետումով, իսկ երբ՝ ոտքի փոխանցումներով: Դա այժմ չկա, ինչով դե Խեան հիշեցնում է «Յունայթեդում» իր առաջին մրցաշրջանի օրինակին, երբ անխնա քննադատվում էր:

david de gea manchester united 2020 21 1o73inl15bvc91eodsrxxhvfoj 960x540 - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

«Դե Խեան այժմ առաջվանը չէ, քանի որ շատ սխալներ է թույլ տալիս, որոնք անցյալում երբեք չէր անում․ նա միշտ եղել է այն ֆուտբոլիստը, որին կարելի է համարել հուսալի,- ասում է Գարի Նևիլը,- Հարցը նման իրավիճակում կարող է լինել միայն սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ձեռքերը, ոտքերն ու մարմինը նույնն են մնացել․ խնդիրը գլխում է: Նրա վրա ազդել է այն, թե ինչպես իրեն ընդունեցին Իսպանիայում՝ նրան սուլում էին նույնիսկ իսպանացի երկրպագուները, երբ խաղում էր հավաքականում:  աշխարհի 2018-ի առաջնությունում խնդիրներ ունեցավ այն պատճառով, որ կասկածներ ուներ իր նկատմամբ: Թվում է՝ այդ ստվերը մինչև օրս հետապնդում է նրան»:

Դե Խեայի կարիերայում այս ամառ կարող են փոփոխություններ տեղի ունենալ: «Մանչեսթեր Յունայթեդում» մտածում են ազատվել անկայուն դարպասապահից, որն ամենաբարձր վարձատրվողն է Պրեմիեր լիգայում (տարեկան 23 մլն եվրո), և վստահել 24-ամյա Հենդերսոնին:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Սիմոնի օգտին ընտրություն կատարեց անցյալ աշնանը․ մարզչին տպավորեց բասկի հուսալիությունը և ոտքերով խաղալու ունակությունը, ինչը շատ կարևոր է «Կարմիր Ֆուրիայի» համար: Սիմոնը նույնպես սխալվեց, օրինակ՝ Կոսովոյի հավաքականի դեմ խաղում գոլ ընդունեց գրեթե խաղադաշտի կենտրոնից կատարված հարվածով, երբ անհաջող էր դուրս եկել իր դիրքից: Սակայն Էնրիկեն գովաբանում է նրան անկոտրում կամքի համար և շարունակում մեկնարկային կազմում տեղ հատկացնել: Այնպես որ, անգամ Ունայի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ մրցավեճում թույլ տված սխալից հետո չպետք է սպասել դե Խեայի վերադարձը հիմնական կազմ:

20210604 637584380963532967 20210604212007 kW0E U494153678771yy 980x554@MundoDeportivo Web 960x540 - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Բայց ինչո՞ւ հենց Սիմոնը դարձավ Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը

Պատասխանը հետևյալն է՝ Լուիս Էնրիկեն ընտրեց Սիմոնին, որովհետև նա ոտքերով ավելի լավ է խաղում:

«Ատլետիկում» ոտքերով այդքան հաճախ չէի գործում, սակայն Լուիս Էնրիկեն ինձ սովորեցրեց դրան: Իսպանիայի հավաքականում դարպասապահը գործառույթների շատ ավելի մեծ շրջանակ ունի, քան զուտ հարվածները հետ մղելը»,- ասել է Ունայ Սիմոնը:

Դե Խեան երբեք չի եղել ոտքերով խաղալու վարպետ, ինչը հաստատեց Եվրոպա լիգայի եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը: Ուստի Լուիս Էնրիկեն 2021-ի աշնանից բոլոր հանդիպումներում մեկնարկային կազմում տեղ է վստահել հենց Սիմոնին:

8aff2 unai simon 960x533 - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Ահա որոշ հետաքրքիր փաստեր 23-ամյա դարպասապահի մասին․

  • Սիմոնը պատրաստվում է ամբողջ կարիերան անցկացնել «Ատլետիկում», քանի որ շատ է սիրում այն ակումբը, որի սանն է: Նա ամռանը մերժել է Մադրիդի «Ռեալից» և «Ինտերից» ստացված առաջարկները: Սիմոնը պայմանագրի ժամկետի երկարաձգման ժամանակ բացառել է նույնիսկ հրաժարագնի սահմանման մասին կետի ներառումը, ինչը թույլ կտար այլ ակումբի կողմից որոշակի գումարի վճարման դեպքում հեռանալ բասկյան ակումբից:
  • Սիմոնն «Ատլետիկում» շանս է ստացել Կեպա Արիսաբալագայի՝ 80 մլն եվրոյի դիմաց «Չելսի» տեղափոխվելուց հետո: Ի դեպ, Կեպան Անգլիայում հետագայում դարձավ «գոլաբեր» արտահայտության հոմանիշը: Նա առ այսօր մոլորակի ամենաթանկարժեք դարպասապահն է:
  • Ունայը Ջանլուիջի Բուֆոնի տաղանդի երկրպագու է, սակայն աշխարհի ներկայիս լավագույն դարպասապահ է անվանում Յան Օբլակին:

«Ինձ Սիմոնի մեջ ամենաշատը դուր է գալիս իր հոգեբանությունը․ հավանական անհաջողությունը նրան չի ստիպի կոտրվել»,- ասել է Լուիս Էնրիկեն:

w 57017709 960x684 - Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում

Մենք էլ հասցրինք համոզվել այդ խոսքերի ճշմարտացիության մեջ․ Սիմոնը խորվաթների դեմ հանդիպմանը բաց թողած ցավալի գոլից հետո գերազանց անցկացրեց նույն մրցավեճի մնացած հատվածը, ինչպես նաև տպավորիչ ելույթ ունեցավ Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում ու իր թիմին կիսաեզրափակիչ դուրս բերեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա