Logo

Մեսին չի հրավիրվել Արգենտինայի հավաքական

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:49 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Արգետինայի հավաքականը հրապարակել է թիմի հայտացուցակը ԱԱ-2022 ընտրական փուլի՝ Չիլիի (հունվարի 28-ին) և Կոլումբիայի (փետրվարի 2-ին) հավաքականների դեմ կայանալիք խաղերի համար:

«Ալբիսելեստեի» հայտացուցակում չկա Լիոնել Մեսիի անունը: Հիշեցնենք, որ արգենտինացին նոր է ապաքինվել կորոնավիրուսից: Ամենայն հավանականությամբ, հենց սա է «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի բացակայության պատճառը:

Երեկ ՊՍԺ-ն հայտնել էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը ամբողջությամբ ապաքինվել է ու վերադարձել ընդհանուր խումբ

Արգենտինայի ընտրանու հարձակման գծում ընդգրկվել են Պաուլո Դիբալան («Յուվենթուս»), Լաուտարո Մարտինեսը, Խոակին Կորեան (երկուսն էլ՝ «Ինտեր»), Անխել Կորեան («Ատլետիկո»), Խուլիան Ալվարեսը («Ռիվեր Փլեյթ»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա