Logo

Կարագեր. «Ինստագրամում Մեսին ինձ ավանակ անվանեց »

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:29 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և  Sky Sports-ի ներկայիս փորձագետ Ջեյմի Կարագերը կարծիք էր հայտնել, թե Լիոնել Մեսիի` ՊՍԺ տեղափոխությունն այնքան էլ հաջող գործարք չէ: Անգլիացին պատմել է, թե ինչպիսին է եղել արգենտինացու արձագանքը: 

«Monday Night Football հաղորդման ուղիղ եթերում էի ու այդ պահին Ինստագրամում հաղորդագրություն ստացա Մեսիից: Չեմ կարող ցույց տալ անձնական նամակագրությունը, սակայն նա ինձ ավանակ անվանեց: 

Մեսին դիտում էր Monday Night Football-ը, հույս ունեմ՝ հիմա էլ է դիտում: Ցանկանում եմ ասել, որ քեզ շատ եմ սիրում, դու պատմության մեծագույն ֆուտբոլիստն ես, և, այո՛, քո համեմատ՝ ես ավանակ էի, սակայն այս կազմում դու չես հայտնվի»:

Հավելենք, որ Կարագերը նկատի ունի իր կողմից կազմված՝ 2021 թվականի խորհրդանշական հավաքականը, որն ունի այսպիսի տեսք.

Դոնարումա (ՊՍԺ), Սպինացոլա («Ռոմա»), Կիելինի(«Յուվենտուս»), Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Կանտե («Չելսի»), Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Վերատի (ՊՍժ), Սալահ («Լիվերպուլ»), Լևանդովսկի («Բավարիա»), Մբապե (ՊՍԺ):

Հիշեցնենք, որ 2021 թվականի ընթացքում  Մեսին «Բարսելոնայի» հետ նվաճել էր Իսպանիայի գավաթը, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում՝ Ամերիկայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա