Logo

Մեսի․ «Եկեք վայելենք այս պահը»

15:17 / 24.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Բուենոս Այրեսում կայացած ընկերական խաղում Պանամայի հավաքականի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո վերհիշել է Կատարում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հաղթանակը։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողն այդ խաղում տուգանային հարվածով գրավել էր մրցակցի դարպասը՝ խփելով կարիերայի 800-րդ գոլը։

«Նախևառաջ, բոլորին շնորհակալ եմ մեծ սիրո համար։ Մենք վաղուց ասել էինք, որ ամեն ինչ անելու ենք աշխարհի առաջնությունում հաղթելու համար։

Չեմ ցանկանում մոռանալ հավաքականից հեռացած կոլեգաներին, որոնք ամեն ինչ տվել են արդյունքի հասնելու համար։ Նրանք արժանի են հարգանքի ու պատվի արգենտինացի ժողովրդի կողմից։

Պարզ էր, որ այդպիսի արդյունքի հասնելը բարդ է լինելու։ Այնպես որ, եկեք վայելենք այս երրորդ աստղը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 800 գոլերից 701-ը խփել է ակումբային մակարդակում, 99-ը՝ հավաքականում։

Դա Արգենտինայի հավաքականն առաջին խաղն էր աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։ ԱԱ-2022-ի եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիայի հավաքականին ու դարձել աշխարհի եռակի չեմպիոն։

Արգենտինայի հավաքականը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի մարտի 27-ին՝ մրցելով Կյուրասաոյի թիմի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա