Logo

Մեսի. «Վայելում եմ կյանքը Փարիզում»

17:03 / 16.11.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ակնարկել է, որ շուտով կարող է ավարտել կարիերան:

«Ես սիրում եմ ֆուտբոլը, մեծ բավականություն եմ ստանում դրանից: Ամբողջ կյանքումս ֆուտբոլ եմ խաղացել: Վստահ եմ, որ ապագայում իմ գործունեությունը ևս կապված է լինելու դրա հետ, չնայած դեռ չգիտեմ՝ ինչպես:

Չեմ կարծում, թե երկար կխաղամ: Մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայի առաջնությունում, բայց հիմա դա կախված է շատ գործոններից:

Հիմա ես վայելում եմ կյանքը Փարիզում: ՊՍԺ-ում առաջին մրցաշրջանը մեծ փոփոխություն էր իմ կյանքում, շատ ժամանակ պահանջվեց հարմարվելու համար, քանի որ ամեն բան շատ անսպասելի կատարվեց»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա