Logo

Անրին՝ Մեսիի հոգեբանական վիճակի մասին. «Բարսայից» հեռանալը չի եղել նրա պլաններում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:28 / 07.03.2022ՍՊՈՐՏ
null

Տիերի Անրին իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի հոգեբանական վիճակի վերաբերյալ:

«Գիտեմ, որ Լեոն լալիս էր, երբ հեռանում էր «Բարսելոնայից». դա չի եղել նրա պլաններում: Երբ դու մտածում ես, որ երբեք չես հեռանալու քո հարազատ ակումբից, բայց ստիպված ես լինում, էմոցիոնալ շոկ է առաջանում: Փարիզում նա ունի ամեն ինչ, սակայն ամեն բան այդքան էլ հեշտ չէ:

Երբ «Արսենալից» տեղափոխվեցի «Բարսելոնա», մոտ 1 տարի պահանջվեց, որ ինձ լավ զգամ: Այդ շրջանում ամուսնալուծվել էի, վնասվածք ունեի և պետք է ընկալեի ակումբի խաղաոճն ու փիլիսոփայությունը»,- Անրիի խոսքը փոխանցում է L’Équipe-ը:

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 17 հանդիպում, խփել 2 գոլ ու կատարել 11 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա