Logo

Մեսի-Սուարես դուետը արդյունավետությամբ գերազանցում է 74 եվրոպական թիմերի

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 28.02.2018ՍՊՈՐՏ
Luis celta - Մեսի-Սուարես դուետը արդյունավետությամբ գերազանցում է 74 եվրոպական թիմերի

Նեյմարի տեղափոխությունից հետո թվում էր, որ Մեսին և Սուարեսը չեն կարողանա խաղադաշտում նորից վերարտադրել նույն քիմիան և նախկին փոխըմբռնումը: Սակայն դա ընդամենը թվում էր, արգենտինացին և ուրուգվայցին փակ աչքերով գտնում են միմյանց խաղադաշտում:

Այս դուետը միասին 42 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում, 22-ը հեղինակել է Մեսին, 20-ը՝ Սուարեսը: Ավելի շատ, քան 74 եվրոպական ակումբների բոլոր խաղացողները: Այդ ակումբների թվում է նաև «Ատլետիկոն», որը հետապնդում է «Բարսելոնային» Իսպանիայի մրցաշարային աղյուսակում: Մադրիդցիները ընթացիկ մրցաշրջանում 41 գոլ են խփել ներքին առաջնությունում:

Միայն «Ռեալը», «Վալենսիան», «Ռեալ Բետիսը», «Սելտան» և «Ռեալ Սոսյեդադն» են ավելի շատ գոլեր խփել Իսպանիայում:

Իսկ ինչ վերաբերում է անգլիական թիմերին՝ միայն «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Արսենալը» ավելի շատ են աչքի ընկել, քան հարավամերիկացի ֆուտբոլիստները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա