Logo

Մեսիի առաջին ակումբի մարզիչը՝ արգենտինացու հնարավոր վերադարձի մասին

13:16 / 06.03.2023ՍՊՈՐՏ
Գաբրիել Հայնցե

Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» գլխավոր մարզիչ Գաբրիել Հայնցեն խոսել է Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր վերադարձի մասին:

«Ես շփոթվում եմ Մեսիի մասին հարցերից: Պետք է ինքը որոշի, ոչ ոք պարտավոր չէ վերադառնալ։ Խնդրում եմ հանգիստ թողեք Մեսիին, թող նա շարունակի մեզ գոհացնել, և երջանիկ լինի, որտեղ էլ որ խաղա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Footmercato-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը «Նյուելս Օլդ Բոյզի» սան է: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա