Logo

Մեսիի համար անգլիական նոր գնորդ է հայտնվել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.11.2020ՍՊՈՐՏ
skysports lionel messi barcelona 5113303 - Մեսիի համար անգլիական նոր գնորդ է հայտնվել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:52

-

-

Ինչպես տեղեկացնում է լրագրող Գիլեմ Բալագեն, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի համար մղվող պայքարին է միացել «Չելսին»:

Լրագրողի փոխանցմամբ՝ Ռոման Աբրամովիչը լրջորեն մտածում է արգենտինացուն ձեռք բերելու մասին՝ հաշվի առնելով նաև, որ Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի 33-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ» անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով: Լոնդոնցիներն ի վիճակի են վճարել Մեսիի աշխատավարձն ու ամեն ինչ անելու են նրան հրավիրելու համար:

«Չելսին» այս մրցաշրջանից առաջ արդեն իսկ զգալի համալրումներ ունեցավ՝ ծախսելով 230 միլիոն ֆունտ ու գնեց Հակիմ Զիեշին, Տիմո Վերներին, Կայ Հավերցին, Բեն Չիլվելին և Էդուարդ Մենդիին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա