Logo

Մեսիի նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է

12:34 / 18.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Footmercato-ն:

35-ամյա ֆուտբոլիստը կարոտում է «Բարսելոնայում» անցկացրած ժամանակաշրջանը և ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ՝ չնայած այն հանգամանքին, որ երջանիկ է Փարիզում:

Աշխարհի չեմպիոնի հայրը՝ Խորխեն, որը նաև նրա գործակալն է, մի քանի անգամ հանդիպել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, իսկ ֆուտբոլիստը մշտական կապ է պահպանում թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ:

Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա