Logo

Մեսիի շրջապատը հերքել է տարածված լուրը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:56 / 17.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է շարունակել ելույթները փարիզյան ակումբում: The Guardian-ի հաղորդմամբ՝ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի մերձավորները հերքել են տարածված լուրերը` վստահեցնելով, որ Լեոն նման մտադրություն չունի:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե արգենտինացին մտադիր է 2023 թվականին տեղափոխվել Մայամիի «Ինտեր», ինչպես նաև գնել ամերիկյան ակումբի բաժնետոմսերի 35%-ը:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում Մեսին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 13 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա