Logo

Մեսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու համար ցանկանում է մնալ Եվրոպայում

23:08 / 18.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու համար ցանկանում է մարզական կարիերան շարունակել Եվրոպայում, հայտնում է Diario Sport-ը:

35-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու երեք հնարավոր տարբերակ ունի: Արգենտինացին կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», մնալ փարիզյան ակումբում կամ հեռանալ Եվրոպայից:

Աշխարհի նորընծա չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալն» ու MLS-ում խաղացող Մայամիի «Ինտերը», որի սեփականատերը անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է:

Այնուամենայնիվ, Մեսին ցանկանում է մնալ Եվրոպայում, բայց դեռ պարզ չէ՝ կմնա ՊՍԺ-ում, թե կվերադառնա նախկին ակումբ «Բարսելոնա», որի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնի հետ Արգենտինայի հավաքականի ավագի պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա